Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել Ֆարուլի կազմում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

dd

Ռումինիայի առաջնության լրացուցիչ փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ֆարուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ունիերա Սլոբոզիայի» հետ (1:1):

Տանտերերի կազմում միակ գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։

Այս պահի դրությամբ «Ֆարուլը» ունի 20 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը՝ 10 թիմերի պայքարում։

Նշենք, որ մրցաշարային աղյուսակի 7-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կստանան լրացուցիչ փլեյ-օֆֆի հնարավորություն, իսկ 9-10-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը կլքեն լիգան։

Armsport
 

--00—ՍՊ