ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Բաքվում գոհ են, թե ինչպես են Ռուսաստանի մասնակցությամբ լուծվում տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում:
Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով․
«Մեր երկրների միջև գործողություններից, փոխգործակցությունից շատ բան է կախված։ Եվ մենք նպատակաուղղված ենք վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը և բոլոր հարցերի կարգավորմանը՝ փոխգործակցության և փոխադարձ շահերի ոգով», - ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ Ալիևը այսօր՝ ապրիլի 22-ին, աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։
--00—ՍՊ