Փոխվարչապետը հրաժարվել է մեկնել Տավուշ, Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի ղեկավարներին կհանդիպի Երևանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

մ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշի մարզ՝ չնայած նախապես ձեռքբերված պայմանավորվածությանը։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը՝ Տավուշից։

Գրիգորյանը Տավուշում պետք է հանդիպեր Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների, բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցում մտահոգ անձանց հետ և քննարկեր նրանց պահանջներն ու անվտանգային խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։

Փոխվարչապետը, սակայն, չեղարկել է Տավուշում սպասվող հանդիպումը և վարչական շրջանների ղեկավարների հետ կհանդիպի Երևանում։

 

--00—ԱՊ