Շիրակի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

աու

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100 կմ հատվածում, «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Audi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Մարալիկի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։



Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ