2022-2023-ի դեպքերից հետո հայերի և ռուսների դուրս գալը ԼՂ-ից կանխորոշված էր. Զատուլինը՝ Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

20988713_0_5_1600_905_1920x0_80_0_0_2e5df9e00e511ce137483fe3384aad6c

Չեմ կարող չպատասխանել ձեր նամակին: Կարևոր չէ՝ այն բաց է, թե ոչ, ամեն դեպքում, ձեր նամակը շոշափում է ինձ համար ամենաթանկը՝ իմ հավատը ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի բաց նամակին։

«Այս երկու քրիստոնյա ժողովուրդներն իրենց պատմության ընթացքում շատ են տառապել, և շարունակում են տառապել Քրիստոսի նման։ Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք՝ և՛ ուրախության, և՛ տխրության մեջ, բայց հիմա և՛ այստեղ, և՛ այդտեղ «քաշ են հավաքում» մարդիկ, որոնց համար դա կարևոր չէ։

Դուք կշտամբում եք մեզ այն բանի համար, որ 2020 թվականից ՌԴ պահվածքը «չի համապատասխանում դաշնակցի հասկացությանը»՝ համարելով, որ մեր զինված ուժերի դուրսբերումը ԼՂ-ից վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Դա օտար տառ է, այն չկա մեր այբուբենում։ Իհարկե, դուք գիտեք, որ ես և իմ նման մարդիկ, Ռուսաստանի համախոհները, ամենաքիչն են ցանկացել, որպեսզի մեր խաղաղապահ գործունեությունը ԼՂ-ում ավարտվի, բայց 2022-2023 թվականների դեպքերից հետո հայերի և ռուսների դուրս գալը ԼՂ-ից կանխորոշված էր։

Սա դառը ճշմարտություն է, և ես չեմ ուզում այս կարճ նամակում թվարկել պատճառները՝ կրկնելով ձեր ասածը և ավելացնելով իմը:

Ոչ Գրիբոյեդովը, ոչ Բաղրամյանը ճիշտ պահին ճիշտ տեղում չէին։ Ես կարող էի այսօրվա Հայաստանին վերադարձնել ձեր նախատինքը այսօրվա Ռուսաստանին, բայց չեմ ուզում։

Ուզում եմ փրկել այն, ինչ մնացել է մեր ժողովուրդների հարաբերություններում, որպեսզի նրանք չդառնան պետությունների ու կառավարությունների քաղաքականության զոհը։ Ես չէ, որ պետք է ձեզ ասեմ, թե ինչ է կատարվում քաղաքականության մեջ, բայց մի շտապեք կորցնել հույսը, կասկած մի մտցրեք իմ ու մեր հավատքի մեջ։ Սա է Հայաստանի և Ռուսաստանի ապագայի երաշխիքը։

Հուսով եմ, ինչպես միշտ, ճիշտ կըբռնեք խոսքս»։

--00—ՅՄ