Նյուքասլը ջախջախեց Տոտենհեմին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

volga-2-3

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խաղում «Նյուքասլը» սեփական հարկի տակ հաղթեց «Տոտենհեմին» 4:0 հաշվով։

Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Իսակը։ Մեկական անգամ աչքի ընկան Էնթոնի Գորդոնը և Ֆաբիան Շարը։

«Կաչաղակները» վաստակեցին 50 միավոր և բարձրացան Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդից»: «Տոտենհեմը» 60 միավորով 5-րդ տեղում է։

--00—ՅՄ