4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում․ ինչ է հայտնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ֆֆ

 

24News-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է Մեղրիում։ 4 զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։ Վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։ 

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդեց․

«Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: 

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: 

Տվյալներն այս պահին ճշգրտվում են: 

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։ 

 --00—ՍՊ