Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1134646

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի Դամասկոսում Իսրայելի հյուպատոսության գնդակոծմանը, բայց պատասխան միջոցները սահմանափակ կլինեն՝ իրադրության սրում չհրահրելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով կողմերի հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրների։

Լրատվական հարթակը հայտնել է, որ Իրանի նախարարն ասել է, որ պատասխանը լինելու է «տեղին և սահմանափակ», բայց չի պարզաբանել, թե ինչ սահմանափակումներ նկատի ունի։

--00—ՅՄ