ՊՆ-ում Շվեդիայի պատվիրակության հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

դդ

 

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

--00—ՍՊ