Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարն այցելել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

fotoram_io_2024_04_02t122816_049.thumb_

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Այս մասին վերջինս հայտնել է թվիթերի իր էջում։

«Երևանում բովանդակալից  հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,-հայտնել է նա։ 

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարը հայտնել է, որ ուղևորությունը դեպի Հարավային Կովկաս անցել է կառուցողական մթնոլորտում․ «Ես հանդիպեցի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի հետ՝ քննարկելու իրանական ռեժիմի հարցը, պատժամիջոցների կիրառումը և ռեժիմի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը: ԱՄՆ-ն նպատակ ունի աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական զարգացնելու համար»,- ասել է նա։

--00—ՅՄ