Այս հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

պբ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է եղել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։

«Այս հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդման հարցում ՀՀ Կառավարության ջանքերին»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ