Թուրքիան կարտադրի արհեստական բանականությամբ 6-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

թ

 Թուրքիայի ռազմական արդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտնել է, որ սկսվել են 6-րդ սերնդի կործանիչների արտադրության նախագծման աշխատանքները։

Հայտարարության մեջ  մասնավորապես նշվում է․ «Շուտով կթռչենք 5-րդ սերնդի «KAAN» կործանիչով։ Սերիական արտադրությունը կսկվի 2028-ից։ Բացի այդ այժմ սկսել էլ ենք աշխատել արհեստական բանականությամբ համալրված 6-րդ սերնդի կործանիչների վրա»։

Նշվում է, որ այդ կործանիչների արտադրությունը նախատեսվում է սկսկել 2035-ին։ 6-րդ սերնդի կործանիչների ամենակարևոր հատկանիշն այն է, որ դրանք կլինեն անօդաչու ինքնաթիռներ և կաշխատեն արհեստական բանականությամբ։ Իսկ 5-րդ սերնդի ինքնաթիռների հնարավորությունների համեմատ կլինեն ավելի կատարելագործված։

Ավելի վաղ՝ 2023-ի մայիսին, Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել էր․ «Հիմա գերմանացիները, ֆրանսիացիները և բրիտանացիները  փորձում են  ստեղծել 6-րդ սերնդի ինքնաթիռ։ Մենք դա ավելի շուտ կանենք»։

--00—ԼՀ