Իլյուզիա է խաղաղությունը․ Ալիևը Հայաստանին հավերժ թշնամի է համարում, մեկնաբանություններն ավելորդ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Հայաստանն ու Հայաստանի իշխանություններն են պատասխանատու մեր հավաքական իրավունքների և հատկապես վերադարձի մասով, որովհետև միջազգային հանրությունը նայում է ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը։ Իհարկե, կարևոր է նաև Արցախի իշխանությունների կամ այլ ներկայացուցիչների կարծիքը, բայց մեզ հետ բավարար չափով հաշվի չեն նստում, որովհետև մենք լծակներ չունենք միջազգային հարաբերություններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ ՀՀ աջակցությամբ պետք է Արցախի իշխանությունները լրացուցիչ սուբյեկտայնություն ստանան և որպես ներկայացուցչական իշխանություն բանակցեն տարբեր հարցեր․  «Սա հայեցակարգային ու գաղափարախոսական խնդիր է, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները պետք է միայն ստանձնեն պատասխանատվություն ՀՀ քաղաքացիների և ՀՀ պաշտոնական տարածքի հանդեպ, թե՞ ազգային պետության հայեցակարգը որդեգրեն»,-ասել է նա։

Բեգլարյանի խոսքով, իլյուզիա է խաղաղությունը, միջազգային կոշտ միջամտություն է պետք, քանի որ Ալիևը Հայաստանին հավերժ թշնամի է համարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ