Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Screenshot_1

Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն։ Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հիշենք ու գնահատենք. այսօր ապրիլյան պատերազմի մեկնար ութերորդ տարելիցն է:

Շնորհակալություն բոլորին, ովքեր այն ժամանակ պահեցին Հայրենիքը՝ կյանքի, արյան, քրտինքի, ոգու ու ջանքի շնորհիվ:

Ցավոք, մարդկային էությունն է, որ կորցնելուց հետո սկսում է ավելի լավ գնահատել կորցրածը:

Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն»։

--00—ՅՄ