Այսօր ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու որոշման քննարկումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Screenshot_1

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Սիրելի բարեկամներ,

Այսօր իրավական ակտերի միասնական հարթակում ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը:

Անցած երկու շաբաթների ընթացքում մեր հասարակությունը միարժեք գնահատական է տվել այս հակազգային և վնասակար նախագծին՝ 8000-ից ավել քաղաքացիներ արդեն Դեմ են քվեարկել հարթակում, նրանցից մոտ 500-ը հանգամանալից գրավոր մեկնաբանություններ է թողել քվեարկության տակ, առանց բացառության Դեմ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը միարժեք և հիմնավոր Դեմ է արտահայտվել նախագծին:

Չնայած այս ամենին, նախագծի հեղինակները փորձում են ֆեյքային քվեարկությամբ տպավորություն ստեղծել, թե նախագիծը հանրային աջակցություն ունի, հասել է նույնիսկ նրան, որ թշնամական պետությունից օգտատերեր են մասնակցում քվեարկությանը: Սա, իհարկե, գործող վարչախմբի տիպիկ գործելաոճն է, որը կտրվելով իրեն ընտրած քաղաքացիներից, փորձում է տարբեր ֆեյքային միջոցներով և ադմինիստրատիվ լծակներով հանրային աջակցության տպավորություն ստեղծել, և առաջ մղել իր արդեն անթաքույց դարձած հակազգային օրակարգը:

Եթե դուք այս ընթացքում դեռ չեք հասցրել մասնակցել այս քվեարկությանը, հիշեք, որ ձեր մեկ ձայնից շատ բան է կախված՝ մենք ենք մեր երկրի տերը, ու չպետք է թույլ տանք ֆեյքերին այն մեզանից խլել: Մի ափսոսացեք ձեր ժամանակը, մտեք այս հղումով և քվեարկեք, տեր կանգն՛եք մեր երկրին և պատմությանը»:

--00—ՅՄ