Փողի, փորի համար Աստծուն էլ կծախեն, իշխանության միտքը ստամոքսում է, հետո էլ կասեն՝ հայերեն մի խոսեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Դժվար է հավատալ, որ Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Գևորգ Էմին ունեցող ազգը հասավ մի օրի, որ Ազգային ժողովում խոսում են Արարատ լեռից հրաժարվելու մասին, եթե դա զիջենք, հաջորդը Ծիծեռնակաբերդն ու Սարդարապատն են փակելու, հետո փողոցների անունները կխոխեն, կասեն՝ Զեյթուն, Կիլիկիա, Մարաշ մոռացեք, հետո կասեն՝ հայ ազգը ծնվել է 2018 թվականից, մեր ամբողջ պատմությունը, մշակույթը պետք է փոխենք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Մենք դառնում ենք Թուրքիայի կիսավիլայեթ, բայց դա վերջը չէ, վերջնականապես են ուզում մեր հարցը լուծել, Հայաստանն ամբողջապես վերանա, որ Ադրբեջանի հետ մեկ պետություն լինի։ Երկու թշնամի միացել՝ ուզում են մեզ ոչնչացնել ու Ստամբուլից մինչև Չինաստան ստեղծել Թուրքիա, ԱՄՆ-ն դա գիտի և իրենց դուր է գալիս, Ֆրանսիան ևս դա գիտի, ՌԴ-ի դեմ հարավից պատ են սարքում»,-ավելացրեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ