ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանն արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ֆեյսբուքյան գրառման համար։
Գրառումներից մեկում Ադիբեկյանը նշել է՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Մեղադրող կողմը սա դիտարկում է որպես «բռնության կոչ»։
--00—ՅՄ