Հնարավոր չէ կանչել ստորագրությունը մի բանից, որը չի գործում․ Միրզոյանը` եռակողմ հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Հնարավոր չէ կանչել ստորագրությունը մի բանից, որը չի գործում։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։

«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում կամ ստորագրած երեք կողմերից երկուսը խախտել են այդ կետերը։ Հայաստանը միշտ հավատարիմ է եղել է պարտավորությունների այն հատվածին, որը ինքն էր ստանձնել, և այսօր էլ հավատարիմ է»,-ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ապացույցները ակնհայտ են, այդ թվում՝ ԼՂ-ի և Լաչինի միջանցքի մասով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ