ԿԳՄՍՆ-ն մրցույթներում հաղթողների հետ կապ դեռևս չի հաստատել և չի պահանջելու քարտային տվյալներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

photo_2024-01-17_16-47-48

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ:

Հիշեցնում ենք՝ յուրաքանչյուր օրվա մրցույթի հաղթողի անունը հրապարակվում է նախարարության ինստագրամի էջում, որի հղումը դրվում է նաև ֆեյսբուքի էջում: ‼️Բացի նախարարության պաշտոնական էջերում  հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով:

Խնդրում ենք տուրք չտալ զեղծարարությանը և որևէ մեկին չտրամադրել ձեր անձնական տվյալները:

--00—ՅՄ