Շենգավիթի որոշ հասցեներում 23:00-ից մինչև 06:00-ն կդադարեցվի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

shengavit-e1666000391779

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 23:00-ից մինչև հունվարի 16–ը ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»:

--00—ՅՄ