Վրաց եկեղեցին հրաժարվել է տաճարից հեռացնել Ստալինին պատկերող սրբապատկերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Screenshot_4

Սրբապատկերը, որում Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Մոսկվայի Սուրբ Մատրոնայի հետ պատկերված է խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը, տեղափոխվել է Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարի նոր՝ ավելի երևացող վայր, հայտնում է «Ազատություն»-ը։

Եկեղեցու առաջնորդները Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքության հետ համաձայնությամբ հրաժարվել են հեռացնել սրբապատկերը։

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքների ֆոնին սրբապատկերը տեղադրվել է տաճարի կենտրոնական պատին։

--00—ՅՄ