Բացառիկ տեսանյութ․ «Ծղոտների» մոտ մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_11
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որն ավարտվել էր սպանությամբ:

Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը մի քանի քաղաքացիներից հեռախոսազանգեր էր ստացել, ովքեր ասում էին, թե գույները խտացվել են ու ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել, պարզապես մի 3 հոգի բարձր հայհոյել են իրար ու հետաքրքիրն այն էր, որ նրանք չէին հերքում, որ տեղի էր ունեցել սպանություն: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որտեղ ոչ թե ծեծկռտուք, այլ «ռազբոռկա» է տեղի ունեցել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 26-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ