Նախատեսված է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում կմնան մինչև 2025 թվականի նոյեմբերը․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

658d738bb72bb658d738bb72bc1703768971658d738bb72b9658d738bb72ba

Տարեվերջյան ճեպազրույցում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նա նշել է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության ավարտի վերջնաժամկետը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրվել է ղեկավարների մակարդակով։ Ռուս խաղաղապահների մնալը ԼՂ-ում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- նշել է նախարարը։

--00—ՅՄ