Բայդենը Նեթանյահուի հետ զրույցում չի բարձրացրել Գազայում հրադադարի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

67006910_0_167_1600_1067_2072x0_60_0_0_fd6b895343dc49a1397fd7dd2eecd0e8

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Գազայի հատվածում հրադադարի հարցը։

«Ես նրանից հրադադար չեմ խնդրել»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ զրույցը «երկար» է տևել, սակայն հրաժարվել է մեկնաբանել դրա բովանդակությունը։

Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերը «քննարկել են Գազայում Իսրայելի ռազմական արշավը, ներառյալ դրա նպատակները»:

--00—ՅՄ