ԵՄ ոչ անդամ 11 երկիր, այդ թվում ՀՀ-ն ու Ադրբեջանը, միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին». Բորել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

l-0x33wh-786x457z-1

Եվրամիության անդամ չհանդիսացող 11 պետություն, այդ թվում ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են այսպես կոչված Մագնիտսկու եվրոպական ցուցակը հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որոնք Բրյուսելը սահմանել է «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է «Լուրեր»-ը:

Այս ռեժիմի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի ու ընկերությունների նկատմամբ։

«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելքի միջոցառումները ևս 12 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը, և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց ու կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Փաստաթղթին միացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- հայտարարել է Բորելը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ