Արմավիրում Mercedes-ում պայթյուն է եղել, 27-ամյա վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_7

Դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Հ.-ն է։

Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Նարեկ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել Նորապատ գյուղի 4-րդ փողոցում, որտեղ ավտոմեքենայում առաջացած գազի արտահոսքի և վերջինիս՝ կրակմարիչ վառելու պատճառով առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով Նարեկ Հ.-ն ստացել է «զույգ ձեռնաթաթերի ափային և թիկնային մասերի, պարանոցի և դեմքի շրջանի այրվածքներ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ