Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

63626633_0_0_1600_900_1920x0_80_0_0_7ad6f9439b5c9d9dd0f7175c52518825

Համացանցում զրպարտչական բովանդակության տարածումը ենթակա է իրավական հետապնդման։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ֆրանսահայ բլոգեր, հեռուստալրագրող Լեո Նիկոլյանի թվիթերի միկրոբլոգում արված գրառմանը, թե «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։

Դեսպանը նաև հրապարակել է տեսանյութ և գրել.

«Ծանոթացեք ադրբեջանական AzeMedia-ի աղբյուրի «ֆրանսիացի լրագրողին»։ 

Դեսպանի գրառմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ սա Ադրբեջանի կողմից մեղմ ակնարկ է, որ իրենց չի բավարարում թվիթերում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տարածած բովանդակությունը: 

--00—ՅՄ