ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև առկա համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

photo_2023-11-29_17-28-47

Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և գոհունակությամբ ընդգծել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև առկա համագործակցությունը:

Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

--00—ՅՄ