Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը հանդիպելու են Իջևանի ու Ղազախի սահմանագծին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

գ.

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, նոյեմբերի 30-ի հերթական հանդիպումն անցկացնելու են հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։

Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ Այսպես, «հյուրընկալը» լինելու է հայկական կողմը, հանդիպումն անց է կացվելու վրանում, ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։

--00—ԼՀ