Նիդերլանդներում հանդիպել են ՀՀ-ի և Սաուդյան Արաբիայի դեսպանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

5

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը հանդիպել է Ամստերդամում Սաուդյան Արաբիայի դեսպանին։ Նրանք շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։

 «Սաուդյան Արաբիայի դեսպան պարոն Զիադ Ալ-Աթիյայի հետ մենք չէինք կարող առիթը բաց թողնել՝ տոնելու և շնորհավորելու միմյանց մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ։ Իսկապես պատմական պահ»,- գրել Հայաատանի դեսպանը X-ում:



--00—ԼՀ