«ՈՄՍ»-ին ինժեներական աշխատանքներ կատարելու և դրամահավաք իրականացնելու թույլտվություն չի տրվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

մ

 

ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ»  հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել  և  «ՈՄԱ»-ն  «պաշտպանական երկրորդ գծում»,  ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում  ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից։

Ռազմական գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ  դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։

«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում  նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՊՆ-ին այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին  բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- մատնանշել են ՊՆ-ից։

 

--00—ԱՊ