Խի ռուսական ալիքի հաղորդումը 1-ին դե՞պքն էր, բա ԱԳՆ-ի հայտարարություննե՞րը, մարդկանց վիրավորանքնե՞րը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News

 «3+3»  ձևաչափով հանդիպումը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, և մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նաժագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով օրեր առաջ տեղի ունեցած «3+3»  ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունից։

«Եթե չքննարկենք  տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո՞  չենք գնալու քննարկենք ասիական երկրների հետ»,- ասաց Սիմոնյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում դրսևորած վարքագծից Սիմոնյանն ասաց, որ տեղին կլինի նման հարցեր ռուսական կողմին ուղղել։

«ԻՆչի՞ այդ հաղորդումն առաջին դե՞պքն էր։ Նույն ԱԳՆ-ի հայտարարությունը, թե վատ պարողին ինչ է խանգարում, նույն պրոպագանդայով զբաղվողների հայտարարությունները։ Վստահ եմ, որ ռուսական կողմը էս ամբողջ իրավիճակից ելնելով... Իրենք ինչ-որ բաներ են փորձում անել, բայց դա մեր հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս։ Թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց»,-ասաց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ