Հնդկական զենքը ՆԱՏՕ-ի ստանդարտներով է պատրաստված, արդեն մարտական հերթապահության է կանգնած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հաշվի առնելով վերջին շրջանում Բաքվի հաջողությունները՝ չի բացառվում մանր ճանկռտոցիներ լինեն, լայնամասշտաբ գործողություններ դեռևս չեն լինի։ Վերջին երկու տարում նրանց հաջողվել է բարենպաստ դիրքեր գրավել, եթե ժամանակին ամրաշինական աշխատանքներ արվեին, նրանք հարմար դիրքեր չէին գրավի և այսօր այդ վտանգը չէր լինի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովը։

Անդրադառնալով սահմանների կահավորմանը և Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենք գնելու հանգամանքին՝ Վարդանովը նկատեց, որ Ֆրանսիայից պաշտպանական զենք է գնվել, ինչը ավելի շատ հակաօդային համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց է։ «Հնդկաստանից գնված զենք-զինամթերքը մարտական հերթապահության է կանգնած, փորձարկվել է, այն ՆԱՏՕ-ի ստանդարտներով պատրաստված զենք է և շատ պարզ է օգտագործման մեջ, բայց պետք է տիրություն անել, որ շուտ «վարի չգնա»։

Անդրադառնալով Սաակաշվիլիի՝ Փաշինյանին ուղղված խորհրդին, որ պետք է հեռանալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ռուսական ռազմաբազան հեռացնել Հայաստանից, Վարդանովը նկատեց, որ Վրաստանը այդպես է արել, բայց ՆԱՏՕ-ի անդամ չէ և նրանց զորքերը Վրաստանի սահմանում չեն․ «ՌԴ-ն թուլացե՞լ է, միանշանակ է, հեռանո՞ւմ է, թե ոչ, չգիտեմ, բայց իրենց հետ առանց թշնամանքի պետք է«ռազվոդ» լինել, պետք չէ կրակել ՌԴ գնացող գնացքի վրա, կարող է նորից հետ վերադառնալ և կործանարար լինել։ Վիրավոր վագրի ատամները հանելը հիմարություն է, բա որ չանը «սեղմի» ու կործանարար լինի դա մեզ համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ