Բանալիները Ալիևին տալուց հետո Փաշինյանը Արցախի նոր իշխանությանն է մեղադրում կորստի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Փաշինյանն ու իր խմբակը մեղավորներ նշանակելու բացառիկ տաղանդ ունեն, պատահական չէ, որ հիմա Արցախի պարտությունը բարդում են Արցախի նոր իշխանության վրա։ Անբարոյականություն է այն, որ գլխավոր դատախազը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի մեղադրանքները։ Արցախի բանալիները Ալիևին տալուց հետո Փաշինյանը ԱՀ նոր իշխանությանն է մեղադրում կորստի համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հայաստանը որբի կարգավիճակում է հայտնվել, միջազգային հանրությունը հումանիտար աջակցությունից բացի ոչինչ չի անում, հիմա ուժեղների և ուժի իրավունքի ժամանակաշրջան է։ Պուտինի խոսքը ապտակ էր հայ ժողովրդին, որ ձեր ընտրած ղեկավարն է Արցախը տվել, արդյոք համաձա՞յն եք նրա հետ»,- ավելացրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ