էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները դեռևս չեն վերադարձվել. ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ֆ

Ի լրումն Դատական դեպարտամենտի 2022թ. մարտի 18-ի հայտարարության՝ հայտնում ենք, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել: 

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով:

Գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող: 

Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար:

 

 

--00--ՀԶ