Ոչ մի երկրում իշխող ուժը չի մեղադրում ընդդիմադիրներին իշխանության ձգտման համար․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

նիկոլլլ.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձևավորել` կուսակցությունների միջոցով իշխա­նության գալու ուղին: Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմա­դիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու հա­մար:

Ընտրությունների միջև ընկած ժամանակամիջոցում իշխող քաղա­քական ուժը փորձում է լավ կառա­վարել և ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը: Իսկ ընդդի­մադիր ուժերը փորձում են ապա­ցուցել, որ իրենք ավելի լավ կկառավարեն, և դրա համար շարունակ բացահայտում են կառավարող ուժի սխալներն ու վրիպումները:

Սա է քաղաքական պայքարի պարզունակացված բանաձևը: Սակայն ոչ մի երկրում իշխող ուժը չի մեղադրում ընդդիմադիրներին իշխանության գալու ձգտման համար, չի անվանում նրանց ռևանշիստներ և չի պախա­րակում իրեն քննադատելու համար:

Ավելին` ոչ մի քաղաքական ուժ, գալով իշխանության, չի փորձում ներշնչել հասարակությանը, որ նախ­կին իշխանությունները հանցագործ էին, և իրավունք չունեն քաղաքա­կան դաշտում տեղ զբաղեցնել ու կրկին ձգտել իշխանության:

Օրինակ` ամերիկյան հասարակությունում դե­մոկրատական և հանրապետական կուսակցությունները հերթագայում են միմյանց, ասենք` դեմոկրատ Բիլ Քլինթոնի մտքով չէր անցնում, որ իր նախորդին` Ջորջ Բուշ ավագին, անվանի թալանչի ու սրիկա և կոչ անի այլևս երբեք չընտրել Հանրա­պետական կուսակցությանը:

Ավե­լին` Քլինթոնին կրկին հաջորդեցին հանրապետականները, այն էլ` Ջորջ Բուշ կրտսերը: Հետո նորից եկավ դեմոկրատների ժամանակը, իսկ այսօր իշխանության գլխին է հան­րապետական Թրամփը: Անգամ եթե նախկինների կոռուպցիոն գործարքները բացահայտվում են, և քրեական գործեր հարուցվում, կուսակ­ցությունների դեմ պայքար չի տարվում»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ