Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Մենք դեմ չենք, որ մեր տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, մենք, ընդհակառակը, շահագրգռված և հետաքրքրված ենք այդ ծրագրերով, և այս ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության իրավազորության և  սահմաններում»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ իր համար անընդունելի է որևէ հայտարարություն, որը կասկածի տակ կդնի ՀՀ ինքնիշխանությունը։

«Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները տեսանյութում։

 --00—ԼՀ