Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել «Ակբա բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցը. Нива-ն կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

նիվ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Այդ օրը՝ ժամը 10:10-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Արտաշես Պ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Նորաշենիկ – Կապան ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արտաշես Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ