Երևանը հերքում է հրադադարը խախտելու մասին Բաքվի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Screenshot_1

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 22-ին` ժամը 12։00-ից 12։25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

--00—ՅՄ