ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Ճապոնիայի Տոտտորի պրեֆեկտուրայում շուրջ 1800 մարդ կտրվել է արտաքին աշխարհից «Լան» թայֆունից հետո առաջացած սողանքի պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:
Սողանքը փակել է ճանապարհները, որի հետևանքով արտաքին աշխարհից կտրվել է Տոտտորի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Սաձի գյուղը։
Սողանքների վտանգը կտրուկ աճել է այն տարածքներում, որտեղ «Լան» թայֆունը հորդառատ անձրևներ է բերել։ Թայֆունը ներկայում դուրս է եկել Ճապոնական ծով։ Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 990 հեկտոպասկալ, քամու արագությունը՝ 23 մետր վայրկյան, պոռթկումներով՝ 35 մետր վայրկյան։
—ԼՀ