Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ ՌԴ նախագահը կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Screenshot_10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։

Նշվում է, որ զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին։

Նշվում է նաև, որ երկու երկրների նախագահները պայմանավորվել են Պուտինի՝ առաջիկայում Թուրքիա կատարելիք այցի մասին: Պուտինն այս զրույցի մասին հայտարարել էր դեռ անցյալ շաբաթ՝ չբացառելով Թուրքիայի ղեկավարի այցը Ռուսաստան։

--00—ՅՄ