Սեյրան Օհանյանի կինը հունիսի 30-ին բոլոր մարզերից ներկայացուցիչների է հրավիրում իրենց տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

d.thumb_.jpg

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, բոլոր մարզերից ներկայացուցիչների է հրավիրում իրենց տուն։

«Բարի և ուրախ առավոտ բոլորին։

Անսահման հետաքրքրությամբ կարդացի իմ համակիրների` ինձ հասցեագրված բոլոր գրառումները մեր հաջորդ հանդիպում-հավաքի տեղի վերաբերյալ։ Կարևորում եմ մեր Հայրենիքի բոլոր մարզերից եկած առաջարկությունները, և դժվար է նախապատվությունը տալ որևէ մարզի։

Ուստի, որոշեցի բոլոր մարզերից ներկայացուցիչների հրավիրել իմ տուն։



Եվ սիրով տեղեկացնում եմ,  որ մեր հաջորդ հանդիպումը կլինի մեր տանը՝ հունիսի 30-ին` ժամը 15։00», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։

--00--ԶՀ