ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են Ջո Բայդենից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ամն կոնգրեսականներ

ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ, կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և աջակցել Արցախին և դեմ հանդես գալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և հակահայկական ագրեսիային։ Տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից։

--00—ՍՊ