Ինչու Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պետական ահաբեկչությունը որևէ պատժամիջոցի չի հանգեցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

l-0x0wh-786x458z-1

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետական ահաբեկչությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից որևէ պատժամիջոցի չի հանգեցրել՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին։

Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, փոխանցում է «Լուրեր»-ը։

«Արդեն վեց ամիս է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը փաստացի շրջափակման մեջ է։ Մենք այս խորհրդարանում հստակ դատապարտել ենք այս անհանդուրժելի իրավիճակը, բայց Եվրահանձնաժողովը լուռ է, իսկ Եվրոպական խորհուրդը հովանավորում է բանակցությունները մեղավորի և զոհի միջև»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ վճռական գործողություններ է ակնկալում՝ ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի իր անօրինական գործողությունները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ