ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողների մուտքն արգելելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

եխ.

ԵԽԽՎ-ն նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Европейская Правда-ն։

ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես նախաձեռնում են այս ընթացակարգը՝ ամենայն հավանականությամբ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ, երկրի դեմ պաշտոնական բողոքը կլինի այն, որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։ Բողոք կա նաև, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մուտք գործել Լաչինի միջանցք։

--00—ԼՀ