Ոստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

f8d5fc06-3784-4bc8-93ea-f95cbecd5aad.jpg

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ։



Նրանք այցի շրջանակում եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։



Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ: Հանդիպումներին ներկա էր նաև Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը։



Քննարկվել են մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։



Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ, անդրադարձել հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին և հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։



Անդրադարձ է եղել նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։



--00--ԶՀ