Հասանովը խորհրդակցություն է հրավիրել, որը տարածում են, երբ պատրաստվում են գործողության գնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

photo_2023-05-15_18-37-30

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել այսօր: Դրա վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Քարվաճառի ուղղության վրա ընթացող ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդին տրվել է արժանի պատասխան և զգալի վնաս է հասցվել, կանխվել է Հայաստանի ԶՈՒ սադրանքների մասշտաբի ընդլայնումը: Նախարարը հանձնարարականներ է տվել պաշտոնատար անձանց՝ հնարավոր զինված միջադեպերին հետագա կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»:

Հիշեցնեմ, որ ծառայողական խորհրդակցությունների մասին տեղեկատվություն Ադրբեջանը սովորաբար տարածում է որևէ գործողության գնալուց առաջ: Ուստի այս քննարկումը և տրվող հանձնարարականները պետք է դիտել այդ համատեքստում ու լինել առավելագույնս զգոն»:

--00—ՅՄ