Վերջին 24 ժամվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

xaxaxapahner-e1669405415297

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները 275 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ