Չեխիայի վարչապետի հետ քննարկվել են ՀՀ-ի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

345435958_1272850700250411_7077845210936996970_n

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում ենք։ Այս մասին հայտնում է Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։

«Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ավարտին ստորագրվեց հայտարարության տեքստ, որով Հայաստանն ու Չեխիան պատրաստակամություն են հայտնում խորացնել և ընդլայնել հարաբերությունները մի շարք ոլորտներում»։

--00—ՅՄ