Չեխիայի վարչապետը խոսեց Հայաստանում փոքր օդանավերի արտադրության հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1110237

Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք պետք է ավելի խորացնել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Շատ ուրախ եմ կրկին ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին այստեղ՝ Պրահայում։ Շատ ուրախ եմ, քանի որ այս տարի նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ մենք համաձայնեցինք, որ շատ բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական հարաբերությունները։ Մենք համաձայնեցինք, որ ժողովրդավարական միևնույն արժեքների կրողն ենք։ Հիմա, ստորագրելով մեր դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարությունը, երկու կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի և կխորանա տարբեր ոլորտներում։

Երբ ասացի, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում, ես դա հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ դա։ Մենք պետք է գնահատենք ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում։ Պետք է գնահատենք նաև այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել։ Պետք է անպայման սատարենք և աջակցենք այդ դիրքորոշմանը և աջակցենք երկրին»,- ընդգծեց Ֆիալան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ